These are humors heard and collected by me during my conversations (in Armenian mainly).
Censored humors are displayed only. For the whole list refer to the search page of humors by humorists and tags here.
(ես) Էդո մեր կուրսի Այսուլուին ուզելու համար քո անունը պիտի մինիմում Աբդուլլահ ըլնի։
(Էրեջ) -Դե մեր ֆակուլտետը ամերիկյանի ինժեներական ա. մեր մոտ սաղ կամ տղու պես աղջիկ են կամ աղջկա պես տղա:
(Արսեն՝ ինձ)-Դե հիմա Էդոյի հետ գնա տուն։ Դե հիմա զգա էն, ինչ որ զգում ա կլասիկա սիրող ուղևորը ռաբիզ լսող տաքսիստի հետ Ղարաբաղ գնալուց։
(Արսեն) -Էդ Սարոն կերա՞վ իրա գրեչկեն, բկին կայնի։ (Էդո) -Արա էնքան ա յուղ լցե, էլ բկին կկայնի՞, սղալեն կեթա։
(Էդո) -Էս փոքր ախպերս ինձ Էգի ա ասում։ (Արսեն) -Հæսա քո բանակի æնկերներն էլ քեզ Æգի կասեն։(‘-‘)\_
(Երբ որ Թագուն իմացավ, որ չորս տոպրակ չամիչ ունեմ ու հլը մատով չեմ կպել) -Սար, որ պարապ ես ըլնում էդ չամիչները խառնի, հետո նորից ջոկի։
(ես) -Արսեն աչքիս դու քո հազար դոլարն ուզում ես պահես կտակես թոռներիդ։ (Էդոն արանքը ճղում ա անհամ հումոր ա անում) (Արսեն) -Չէ, մարդ պտի վարձեմ, որ Էդոյի համար հումորի սցենար գրի։
(Ես) -Էդո՛, մարդ իրա մեռնելու նախորդ օրը պտի մեղքերի թողություն խնդրի։ (Էդո) -Չէ՛ Սարո, մարդ իրա մեռնելու նախորդ օրը պտի ափսոսա էն մեղքերի համար, որ չի հասցրել գործի։
(Էդոյի՝ աչքերը բաց քնելու մասին) (Ես) -Որ տենաս Էդոյի աչքերը փակ են, ուրեմն քնած չի, ձևեր ա թափում։ (Արսեն) -Էդոն էնքան վատ ա տենում, որ իրա համար տարբերություն չկա՝ աչքերը բաց են, թե փակ, մեկ ա բան չի տենում։
(ես) -Արա ոնց են մարդիկ գնում քիմիայից մեդալ բերում։ (Պդավիթ) -Դե ամեն մարդ իրա թերություններն ունի էլի։
(Էն մասին, որ Զյուզինոյի (ինչպես նաև КПМ-ի) լիֆտը կանչելուց առաջին հարկի լիֆտը բացվելու փոխարեն տասնմեկերորդ հարկի լիֆտն ա իջնում) (Էդո) – Արա էս լիֆտը ոնց որ յանդեքս տաքսի լինի․ լավ ա չի զանգում ասում․ -Ախպե՛րս, ատմենա տուր էլի։
(Աշոտ) -Սարո բա չես ուզում էս առածդ գրքերի համար մատ պոմոշ գրես։ (Սարո) -Ոնց, խի տալիս են փողը։ (Աշոտ) -Հա բա ինչ են անում, ես արդեն գրել եմ։ (Էդո) -Արա գիժ ըլնեմ հեսա գնալու եմ մի դափոն թումբան առնեմ գնամ մատ պոմոշ գրեմ։
(ես) -Բա ինչ հեռախոս առար։ (Իշխան) -Սամսունգ էս 5։ (ես) -Շնավոր։ (Իշխան) -Ջուխտ մնաս։
(Էդո) -Ну я много дрался в Армении (ուզբեկ Ալեքս Մուզաֆառով) -А Саро? (Էդո) -Саро вообще ни с кем не дрался. (ուզբեկ Ալեքս) -Как же, там с биссектрисами вроде дрался, с задачами имо.
(ես` Արսենին) -Քո հետ խոսալը գիտե՞ս ինչով ա տարբերվում հումորային հաղորդում նայելուց։ (Արսեն) -Ինչո՞վ։ (ես) -Ընդհանուր նույնն են, ուղղակի քո խոսալուց խոսում եմ։ (Արսեն) -Հաա։ (ես) -Հա բայց էս քեզ չեմ գովում․ ուզում եմ ասեմ հաղորդում նայելուց մարդու հացը հարամ չեն անում։
(Էդոն պատահական հումոր ա անում) (Արսեն) -Էդո հա մեկ մեկ լեզուդ փաթ ա ընկնում լավ հումորներ ես անում։
(Արսենը հերթական անգամ Էդոյին հիշացնում ա, որ ինքը չաղ ա) (Էդո՝ ներվայնացած) -Լավ եմ անում չաղ եմ։
(Երբ որ Արսենը ուրախանում ա ինչ-որ լավ գնահատականից կամ խնդիր լուծելուց) (Պդավիթ) -Մեկ ա դուք բազըվի եք։
(Երբ որ Պդավիթն իմացավ, որ մեր ֆիզկուլտին 15 ներկան էլ ա հերիք 25-ի փոխարեն) -Արա չեմ ջոգում էս ձերը ֆիզտեխի դեմո վերսիան ա։
(ես) -Ասում եմ չգնա՞նք Պդավիթի աչքերը բացենք։ -Այսինքն տանենք լեվի՞։ -Չէ տանենք մազերը կտրի աչքերը բացվեն դեմը տենա։
(Իմ հետ խոսալուց) (Արսեն) -Մեր կուրսում հինգ հատ ուզբեկ կա․ Իսկանդերը, էն գերազանցիկի դեմքով Անդրեյը, Ալեքսը, Ումիդը մեկ էլ դու։ (Իրականում մեր կուրսում էլի ուզբեկներ կան։)
(ես) -Էս հումորն էլ էր լավը։ (Արսեն) -Հա լավ յանի ծեծված հումոր ա էլի։ (ես) -Ի՞նչն ա ծեծված, առաջին անգամ ենք անում։ (Արսեն) -Բա էն օրը տարանք տփինք։
(Արսեն) -Արա էս ուզկագլազիներին տենում եմ ուզում եմ ասեմ քուններդ տանում ա գնացեք քնեք արա։
(ես) -Դե լավ, ես «զուգարանն է կանչում, թե չէ շատ վատ կլնի» հաղորդաշարի շրջանակներում մի հատ տեղ գնամ։
(Երբ որ Էդոն հիվանդ էր ու դիմակ էր հագել) (ես) -Էդո շատ տիպիկ չարագործի կերպար կարաս ըլնես, խոսքի սպայդըր մենի թազա սեզոնում։ (Էդո) -Ի՞նչ չարագործ, վատ հումոր մե՞ն։
(Արսեն) -Սար, իմ հարսանիքին քեզ մի կես ժամ շուտ եմ կանչելու, որ մենք մինչև մտնենք եկեղեցի, բան դու հասցնես սեղանից օգտվել։
(Ֆիզտեխում հայերի հավաքին) (հայերից մեկը Էդոյին) -Դու Հարությունյան Հարությունին ճանաչում ե՞ս։ (Էդո) -Հարությունյան Հարությունին չեմ ճանաչում, բայց Հակոբյան Հակոբին ճանաչում եմ։
(Աշոտը՝ իրանց գրդոն անող դիսկրետի սեմինարիստ Յուրիի մասին) -Ավելի լավ ա Թրամփի ախրանիկի կնունքը նայեմ, քան թե Յուրիի սեմինարը։
(Արսենն ինձնից անգլի տնային ուզելուց) -Սար, ծերանոց ենք կառուցում, անգլի տնային ա պակասում։
(Մեր անգլի տնայինից) Informal language is abysmal contumely which it is imperative to eschew wherever feasible. Թարգմանություն (համաձայն nayiri.com-ի)․ Ոչ հանդիսական լեզուն անդնդային լրբություն է, որից պարտադիր է խույս տալ ըլլալիք դեպքում։
(ես՝ Պդավիթին) -Արա ասում եմ կարող ա կորոնավիրուս եմ հիվանդացել։ (Պդավիթ) -Հազու՞մ ես։ -Չէ։ -Փռշտու՞մ ես։ -Չէ։ -Տաքությու՞ն ունես։ -Չէ։ -Դե ուրեմն չգիտեմ։
(Երբ որ Արսենն ինձ ասեց, որ Հարի Փոթերի մի հատ գիրք էլ ա եղել, բայց դերասանները չեն համաձայնվել նկարվել) (ես) -Արա յոթ սեզոն նկարվել են, ութերորդը չեն համաձայնվե՞լ։ Էդ ոնց որ օվկիանոսը ծերից ծեր լողալով գնաս հետո ափից մի կիլոմետր հեռու․․․ (Արսեն) -Փոշմանես ֆռաս հետ գնաս։
(ես) -Հլը էս ձախինի քիթը նայի։ (Քրիստինե) -Իսկականից, քթով մարդիկ շատ կասկածելի են։ Իսկ առանց քիթ մարդիկ ավելի կասկածելի են։
(Տարոնը՝ իմ մաշված սապոգների մասին) -Արա էս գարունը սկսել ա, դու հլը քո տրեխներով ե՞ս ման գալի։
(Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, լուրերով, պաշտպանելու համար կաթողիկոսին, ով առաջարկել էր ազատել Քոչարյանին) -Ցանկացած մարդ արժանի է հարգանքի, այդ թվում և թմրամոլը՝ որպես մեր հոտի մոլորյալ անդամ։
(ես) -Դե որ ռուսերեն խոսում են, հասկանում եմ, բայց ես չեմ կարողանում խոսալ կամ գրել։ (Արսեն) -Սարո ընենց չի լինում, որ մարդ ռուսերեն խոսալ ու գրել կարողանա, բայց ուրիշի խոսացածը չհասկանա։
(Անգլերենի Լեոնտևան) -So what do you procrastinate? (Մաքս Ստալև) -Everything that I can procrastinate, I procrastinate.
(Մի անգամ Արսենն ինձ մի հատ հույն փիլիսոփայի նկար ուղարկեց, ներքևում էլ գրած էր, որ էդ մարդը մահացել ա ինքն իրա հումորի վրա ծիծաղալուց) (ես) -Հա բայց ես էլ եմ ինքս իմ արած հումորների վրա ծիծաղում։ (Արսեն) -Դե նույն տեմպերով շարունակի։
(Պդավիթ, պատմում էր, թե ոնց էին իրանց սենյակի սառնարանի միջի սառույցը հալացնում) -Արա մի խոսքով էնքան խփեցինք էդ սառույցին, մինչև սառնարանի մի հատ մաս ջարդվավ դուրս եկավ։ Հետո եքա տանջվեցինք հետ կպցրինք, մեզ զգում էինք ինչպես Սաշ՝ ինժյենյեր էլի։
(Լուրեր, 5-րդ ալիքի (Քոչարյանի ալիքի էլի), երբ որ ուզում էին պատճառ բռնեին, որ բանտում Քոչարյանը կարող ա կորոնավիրուսով վարակվի) (Լուրեր) -Բանտերում կորոնավիրուս է հայտնաբերվել 5 մարդու մոտ։ (Պապա) -Ան, խնդրեմ, աղվեսի վկան ուր պոչն է։
(Արսեն) -Ապե ուզում ես մի հատ ծրագիր ասեմ, որ դրանով պրոյեկտիդ արխիտեկտուրան թույն գծես։ (ես) -Ինչքան էլ դյութես օօ Արսեն, չեմ դավաճանի իմ paint-ին։
(Կուրսի բալերը նայելուց՝ Արսենի հետ խոսալուց) (ես, տեսա, որ Աշոտը 4/4 ա ստացել) -Արա լավ էս Աշոտն էս ինչքան ա պարապել։ (Հետո տեսա, որ Կուշնիրը 3/4 ա ստացել) -Արա լավ էս Կուշնիրն էս ինչքան ա արտագրել։
(ես) -Արա եկեք գնանք սինաբոն ուտենք։ (Պդավիթ) -Ինչքան ա էդ սինաբոնը։ (ես) -1500 դրամ։ (Պդավիթ) -Ցնդել ես արա ես Դերոյի հետ 200 դրամով եմ կերել։ (ես) -Արա ով գիտի դուք ինչ դվառնյաշկա սինաբոն եք կերել։ (Նշում․ Մենք տենց էլ չկերանք սինաբոն։)
(Արսենը՝ մեր ֆառմալյնիե յիզըկիի դասատուի մասին, երբ որ ամեն ինչ գրդոն անելով առաջ էր գնում) – Արա էսի լրիվ գռդոն Կառլեոնեն էր։
(Մի անգամ երբ որ Քիսոն ու իրա Միկին անցան մեր դեմով) (ես) – Ոնց որ Կիրակոսյանը Քիսոյի բիվշին ա, էն էլ Քիսոյի նաստայաշին։ (Արսեն) – Չէ, ոնց որ Դավոն փասթ սիմփլն ա, Միկին փրեզընթ սիմփըլը։ (ես) – Չէ, չէ, ոնց որ մեկը փասթ փըրֆեքթն ա, մյուսը փրեզընթ քընթինյուըզը։
(Լյով) – Գիտե՞ս որն ա ֆիզմաթի ճաշարանի ու ԿՊՄի տարբերությունը։ Ֆիզմաթում ձրի հաց չեն տալիս, ԿՊՄում` փողով։ <24․01․2022
(ես, երբ որ Լյովն ու Հրաչը կրակ ու ջուր էին խաղում ու Լյովը Հրաչի համար քար էր բրդում) -Լյով ջոկում ես Հրաչը քեզ դաժե խաղի մեջ ա օգտագործում։
(Արսեն, սենյակում վանյատ էր անում) -Էս ինչ անուշ հոտ ա գալի; բա պատուհանը բաց էս հոտը դուրս գնա մարդիկ էլ շնչեն էս հոտը։
(Բիվշի Դավո, երբ որ Գեղամը կամպյուտեռնիե սեծի առարկայից կամիսիա էր մնացել ու եկել էր բոտալկա) -Գեղամը էս ինչ նեղն ա, ես առաջին անգամ եմ իրան բոտալկում տեսնում։
(tank trouble ենք խաղում, ես հազարերորդ անգամ կրվում եմ) ― Արա դե սենսեյս ասում էր էլի, պտի ուգլ չընգնես։
(Արսեն, երբ որ tank trouble էինք խաղում) -Իյա, Սարո, սկսեցիր լավ խաղալ, հիմա արդեն մենք ենք քեզ սպանում, ոչ թե դու։ <22․02․2022
(ես) -Լյո՛վ, ինչի՞ սապոգ չես հագնում։ (Լյով) -Արա դե պտի բարակ կոշիկ հագնես որ մտածեն, թե ավտոյով ես։
(Լյով՝ արջին, մարտի 8֊ի իրիկունը, եթե չեմ սխալվում) – С новым годом! (արջ) – Доброе утро!
(Արսեն) – Արա էն Սոֆիան ինչքան ա աշխատում։ (ես) – Ապե իմ ջոգելով մարդ ինչքան չաղ ա, էնքան շատ կարա աշխատի։ (Լյով) -Ես խոնարհվում եմ քո ինտելեկտի առաջ։
(Արսեն, իմ՝ ֆեյսբուքի՝ Էմ-Գե-Ու-ի դիմացի նկարի տակ մամայի գրած քոմենթի մասին, որ յանի ես լավ կառավարիչ կըլնեմ երկրի) – Ապե ինձ թվում ա մամադ միիի քիչ չափազանցրել ա։ Արա դու սկի ինձ չես կարում քնից հանես, ուր մնաց երկիրը քնից հանես։
(Արսեն) – Ապե իմ հետ շատ դժվար ա՞, շատ անյոլագերդի մարդ ե՞մ, հըլը անկեղծ, չեմ դզու՞մ։ Թե՞ մեկ-մեկ դզում եմ, մեկ-մեկ չեմ դզում։ (ես) – Ապե դե θ⋅դզում ես+(1-θ)⋅չես դզում։ (Արսեն) – Ուռուցիկ ե՞մ։
(Էդոն ինչ-որ բան ա պատմում ու բարձր խնդում ա) (Արսեն՝ Էդոյին) – Ախպեր, որ բան ես պատմում, դու մի խնդա, մոտդ գրի պունկտ 1։ Հլը որ էսքանը։ (Նվեր) – Պունկտ երկրորդով էլ, եթե խնդալու չի մի պատմի։
(Լյովը՝ մեր սենյակի մասին, յանի որ ով ասես գալիս ա մեր մոտ քնում ա էլի) – Էս ձեր հանրակացարանը լրիվ դառել ա հանրակացարան։
(Կարենը Եփրեմյան՝ Գեղամին, Հրաչի ծնունդին՝ շնիցելնիում, յանի որ Գեղամը հումոր չի կարում անի էլի) – Գեղամ մի բան ասա լրջանանք։
(Արսենը՝ Գեղամին, Հրաչի ծնունդից հետո) – Ապեր, որ հումոր ես անում դու մի խնդա, որ մեզ խնդալու լինի։ (Գեղամ) – Ա բլյա բա իմ համար էլ պտի չէ հումորս խնդալու լինի; ես որ սենյակում մենակ եմ մնում հումոր եմ անում խնդում եմ։
(Նվերը՝ Անդրեյին, Հրաչի ծնունդին) – Անդրեյ արի գնանք կլուբ գիշերը։ (Անդրեյ) – Չէէ, գիշերը որ չեմ քնում սաղ ռեժիմս խախտվում ա։ (Հրաչ) – Հըլը նայի է, չի ասում ընկերուհի ունեմ, դրա համար չեմ գալի, ասում ա ռեժիմս կխախտվի։ (Նվեր՝ Անդրեյին) – Ուզում ես ասես էդ աղջիկը մի հատ ռեժիմի չափ չկա՞։ Հիմա որ գիշերը քեզ զանգի ասի լավ չեմ, չե՞ս հելնի գնա մոտը։ (Անդրեյ) – Ապեր ինքը ուրիշ քաղաքում ա մնում, մինչև գնամ մոտը հասնեմ կմեռնի։
(Էդո՝ Հրաչին, երբ որ բլոտ խաղալուց Հրաչը մի չորս անգամ քուանշեց) – Ապեր քո խնդիրը նրանում ա, որ մարդկանց չես հավատում։
(ես, երբ որ խաղ էինք խաղում, որ պետք ա բառից մի տառ փոխես նոր բառ ստանաս) – Բուռ։ (Արսեն) – Բում։ -Չկա տենց բառ։ - Ոնց չկա, չե՞ս լսել «բու՛մ, վի-էլ-վի-ում զեղչեր են»։
(Արսենը, երբ որ տեսավ, որ ֆեյսբուքում կիսվել եմ Ա․ Հարությունյանի ըմբշամարտի հաղթանակով) – Իսկ դու գիտե՞ս, թե ինչ անուն ունի էս տղեն։ (ես) – Ի՞նչ։ (Արսեն) – Արսեն։ (ես) – Իսկ դու գիտե՞ս, թե ինչ ազգանուն ունի։ Հարությունյան։ (Պարզվում ա, որ հայրանունն էլ Կարենի ա՝ Լյովինը)։ (Սարո) – Որ մեր անուն ազգանուն հայրանուններից մատրիցա կազմենք, (Արսեն) – Էս տղեն գալիս ա թրեյսը։
(Սպո՝ Պդավիթին) – Գալի՞ս ես գնանք Չայկովսկու համերգին։ (Պդավիթ) – Չէ չեմ կարա, դաս պտի անեմ։ (Սպո) – Հա չէ լավ ես էլ չեմ կարա, ես էլ դաս ունեմ։ (Լյով) – Ոնց որ երկու Արսեն իրար հետ խոսան։
(Սպո, երբ որ Արսենը ցիֆրայի -1 հարկում ծնունդ էր անում) – Էս ՊՆ-ի նախարարը դասատուս ա եղել պատմության։ Մի հատ մատանի ուներ մեծ զմրուխտով ու մեր գլխին էր խփում միշտ դրանով։ (Քիսո) – Էդ ձեր վճարովի դպրոցում ձեզ ծեծու՞մ էին։ (Արսեն) - Բա որ վարձն էլ չտային կսպանեին։
(Արսեն) – Լյով լսում ես ինչ ա ասում Սարոն, գնում ա առաջին դասարանից սաղ ռուսերենի գրքերը կարդա։ (ես) – Արա դե բա չգիտեմ երբ ասեմ видел, երբ ասեմ увидел: (Լյով) – Հա չէ արա, էդ սավեռշեննի ու նեսավեռշեննի վիդերը ես էլ չեմ ջոգում, դե հայերենում դրա ֆիլիալը չկա էլի։ 05.04.2022
(Նվերն ու Լյովը շախմատ էին խաղում, Նվերը իրա համար դժվար դրության մեջ Լյովին շախ ա տալիս) (Արսեն) – Նվեր, էդ շախդ գիտես ոնց որ ինչ ըլներ․ ոնց որ տասը հոգով մեկին տփելուց ըլնեին, ինքն էլ տակից մեջտեղի մատով քֆուր անի։
(Ռուբոն ու Լյովը շախմատ են խաղում) (Արսեն) – Ռուբո էդ ինչ ես անում։ (Ռուբո) – Լյովին ժամանակ եմ տալի։
(ես՝ Լյովին) – Լյով, Գագոն ավելի լավ մաթեմ գիտի՞, թե՞ Էմիլը ինֆորմ։ (Լյով) – Ապեր ջոգում ե՞ս, անհամեմատելի բաներ ես ասում։ (Սպո) – Էդ ոնց որ ասես ես ե՞մ ավելի չաղ, թե՞ Արսենը բոյով։ 05.04.2022
(Արսեն) – Սարո գալիս ե՞ս տուն։ - Չէ ապեր դաս ունեմ։ - Հելնեմ լողանամ, թրաշվեմ, գամ։ - Դե շուտ լողացի, որ ես գամ քնեմ։ - Խի՞։ - Դե որ լողանաս ես ո՞նց քնեմ։ - Ապեր ես քո տեղերի մեջ չեմ լողանալու։
(Մի հատ թրաշով տղա մտնում ա բոտալկա) (Արսեն) – Ապե էսի Քիսոյի ընգերն ա եղե, Քիսոյի բիվշին էլի։ (ես) – Ոնց, էսի է՞լ։ (Արսեն) – Հա, դեմից Դավոն, հետո ինքը, հետո միկին։ (ես) – Ախ այդ Քրիստինեն․․․ Քանի տղաների պատվի հետ է խաղացել [այդ սրիկան]։
(ես, երբ որ ամառը պիտի տնեցիք երևի գնային Կազան տատիի հետ, ինձ էլ թողեին պապիի հետ) – Գնամ գյուղ պապիս մոտ երկու պապիներով լռվենք։ xx.xx.2021
(Էդո) -Սարո դու լա՞վ ես շախմատ խաղում։ (ես) -Դե մենակ քայլերը գիտեմ։ (Էդո) -Բա լա՞վ ես քայլում։ 13.04.2022
(Էդո, հղվելով Լյովի առևտուրի վրա) -Էմիլից ուժեղ 150 դրամանոց ես չեմ տեսել։ 16.04.2022
(ես, երբ որ Արսենը մի հատ անցնող աղջկա աչքերով ծակում ա) -Մի քիչ կամաց նայի, նայածիդ տեղը մնաց։ 17.04.2022
(անգլի դասատու Մայորովա) -Александр, это Арсен. (Ալեքս) -Nice to meet you ապե։ 18.04.2022
(ես՝ Լյովի հետ շախմատ խաղալուց) -Իրա առավելությունը մեծ ա․ ինքը խելացի ա։ 18.04.2022
(Լյովն ու Արսենը շախմատ են խաղում) (ես) -Ապե բան արա։ (Լյով) -Կարևորը բան անելը չի, կարևորը բան չլնի։ 21.04.2022
(Էդո՝ ինձ) -Որ բանակ տանելու կլնեն կասես ընկերս օգտվել ա ձեր ծառայություններից, խիստ դժգոհում էր։ 22.04.2022
(Արսեն) – Արա Լյով ամառն ինչ լավ էր չէ։ (Լյով) – Հաա արա, ամեն օր մտածում էինք, թե էսօր ում ենք խաբելու ասենք, որ մեր մոտ սաղ լավ ա (որ լոքշից մեռնում էինք)։ 27.04.2022
(Արսեն, անգլերենի brain quiz-ի ժամանակ, երբ որ պետք էր նկարներով ֆիզիկական մեծություն գուշակել) -Ребят, а может быть ԷլՇՈւ։ xx.04.2022
(Էդոն ու Արսենը քննարկում են ինձ) (Էդո) -Ապեր, դու որ մտնես կուսանոց ամենասուրբ մարդը կլնես։ (Արսեն) -Ապեր դու կարաս մտնես կուսանոց, սաղին ասես անբարոյականներ ու դուրս գաս։ (Էդո) -Դու հաջորդ Նոյն ես լնելու։ Դու որ ամուսնանալու ըլնես տերտերը խաչը կհանի կտա քեզ (Արսեն) -Կասի խիղճս չի տանի քո հարսանիքը ես վարեմ։ (ես) -Արա էնքան ինձ սրբացրիք հեսա դուրս գամ կընկնեմ ավտոյի տակ կմեռնեմ։ (Էդո) -Դու որ մեռնես էլ հարություն կառնես։ 01.05.2022
(Արսեն, երբ որ ինքն ու Լյովը վրա էին տալի Հրաչին, իսկ ես իրան պաշտպանում էի) –Շատ միամիտ ես Սարո։ Որ դու ու Հրաչն ընկնեիք անմարդաբնակ կղզի Հրաչը գնալով կչաղանար դու էլ գնալով կվերջանայիր։
(Նվերն ինչ որ բան ա ասում) (Լյով) -Հն դուխդ չի հերիքու՞մ բարձր ասես։ (Նվեր) -Արա իմ դուխն էնքան ա հերիքում, որ քու բոյն էդքան չի հերիքում։
(Արսեն՝ պԴավիթին) – Իմանում ե՞ս ով ա։ Լյովն ա։ Դու աչքիս 13։45, 15։20 դուս չես գալի էն-կա-ի հայաթ։ 04.05.2022
(Արսեն) – Ուզում ե՞ք մոտենամ էս աղջկան (չաղկալին) ու ասեմ էս ինչքան դուխի ես ցանել։ (ես) – Չես կարա։ (Արսեն) – Արի գրազ գանք։ (Լյով) – Հա էլի Սար գրազ արի, ուզում եմ սնիկերս ուտեմ։ (ես) – Հա բայց ո՞վ ա ասում, թե իմ կրած սնիկերսը քեզ եմ տալու։ (Լյով) – հա բայց ո՞վ ա ասում, թե դու ես կրելու։ 04.05.2022
(ես, ինստիտուտի դիվաններում) – Էս գյադեն ինչ ա նստել ստեղ սաղ օրը, թող հելնի տուն գնա։ (Լյով) – Ինձ թվում ա ստեղ սաղ են մեր մասին տենց մտածում։ 05.05.2022
(ես, երբ որ պռամիշլեննի պռագռամիռովանիեի տնայինը չէր լինում) – Եվս մի պռոբլեմ ավելացավ իմ պռոբլեմների սթեքին։ (Լյով) – Դե կամաց սթեք-օվրֆլոու չլնի։ 05.05.2022
(Սարո, անգլերենի տեղը light-absorbing-ը թարգմանելուց) – Светопроглотающий. xx.05.2022
(Լյով, Շոթային բողոքվելուց, որ դաշտում տեղ չկա) – Там были маленькие дети и большие люди: 11.05.2022
(Լյովն էլի ինձ սամակատ ա վեկալում) – Արա էլի ինձ վեկալում ես դու։ (Լյով) – Արխային, քոնը առանց ինշուռանսի եմ վեկալում։ 14.05.2022
(ես) – Ֆակին երկու հատ արժանիք ունի․ մեկը որ ամենալավը ֆուտբոլից իրանք են, մյուսն էլ որ Հրաչը ընտեղից ա։ xx.05.2022
(Ես ու Սպոն գնում ենք հանրակացարան) (Սպո) – Դե ո՞ր ճամփով գնանք։ (ես) – Դե ես միշտ էս ճամփով եմ գնում, բայց ռազնաաբռազիեի համար էս ճամփով էլ կարամ գնամ էս անգամ։ - Դե լավ արի ռազնաաբռազիեի համար էդ ճամփով գնանք։ - Մի բան չասեմ։ Էս «մի բան չասեմ» խոսքը վափշե պտի հենց էդ խոսքը հորինողը ամենաշատը ասի, ով ասես չի ասում իրանից բացի։ 15.05.2022
(Խոսում ենք, որ եվրատեսիլը սաղ պոլիտիկա ա) (Արսեն) – Հա բայց ախպեր 2016 թվից մարդիկ էլ կարան քվեարկեն։ (Գեղամ) – Էէ Արսեն, միամիտ երևանցի ես։ 16.05.2022
(Նորո) – Բա մատչ վեկային աղջիկներն էլ էի՞ն խաղում։ (Արսեն) – Հա, խաղացին։ Գիտե՞ս ոնց որ ինչ լներ, ոնց որ էն սեղանի ֆուտբոլը որ լինում ա է (ու ձեռները մանղալի շշերը ֆռցնելու պես խառը շարժում ա)։ 16.05.2022
(Արսեն, մի հատ ջանով տղու մասին) – Նվեր, էս տղեն քեզ կքցի չէ՞։ (Նվեր)- Սպասի տենամ մեջքին ինչ ա գրած․ «Убедительно, еще не значит верно»: Արսեն էս քեզ էր պատասխանում։ 18.05.2022
(Էդո, իմ՝ մարդկանց քնից հանել չկարողանալու մասին) – Սարո դու հավերժ պոստավիկ կլինեիր։ xx.02-05.2022
(Արսեն) – Հլը լսեք, դուք կարող ա՞ իմանաք ոնց էր էն կլուբնիկի անունը, որ խոտքաղի վախտ կնանիք հավաքում են։ (Արտաշ) – Ռուսերեն земляника: (ես) – Բա դու ո՞րտեղից գիտեիր։ (Արտաշ) – Դե սիրում եմ դրա սոկը։ 19.05.2022
(Արսեն՝ Լյովին) – Դեմից ջոգում էի՞ր լեկցիաները։ (Լյով) – Մենակ հումորները։ (ես) – Ոնց մենակ հումորները։ (Լյով) – Դե հենց խնդում էին ջոգում էի որ հումոր են անում։ 03.06.2022
(Լյով) – Էրեկ արջի հետ քայլելով գնում էինք, մեկ էլ մեկը ֆսսալեն անցավ սամակատով։ Տեսա Հրաչն ա։ (Արսեն) – Հրաչը գար սումկեն քաշքշեր, դու էլ տփեիր Հրաչին։ (ես) – Ո՞վ տփեր Հրաչին, ինքը՞։ Հլը ծավալների հարաբերությունը։ (Արսեն) – Ոնց որ սինուս իքսը իքսին։ (ես) – Չէ էդ մեկ ա։ (Լյով) – Նայած որտեղ։ (Արսեն) – Դե ես անվերջությունում նկատի ունեի։ (ես) – Հաա, դու Հրաչում նկատի ունեի՞ր, չէ ես Լյովում նկատի ունեի։ 04.06.2022
(Հերթական մեծ զակազից հետո, Հրաչը հեռվում սամակատ ա վերցնում) (Լյով) – Ինչ ա անում էն ֆունտիկը։ (ես) – Էս ինչ ձև ես խոսում, հերիք չի քեզ պավիշենի են տվել։ - Ի՞նչ պավիշենի։ - Դե հմի տետրերն ես գլխավորում։ - Էտի պավիշենի չի, էտի պանիժենի ա։ Դաժե պանիժենի էլ չի, ունիժենի ա։ 04.06.2022
(Ռուբո) – Ապե ինձ էլ ա պետք էս շորտիկից։ (Գեղամ) – Մեկ ասի տամ իմինից, էն ել չէ լավ քիչ են, ընդամենը տասը հատ։
(Լռված ենք, պԴավիթն ա գալի) (Արսեն, պԴավիթի նիհարության վրով) – Ապե դու կարաս պախկվոցի խաղալուց պռոստը կողանց կանգնես, քեզ մարդ չի տենա։ Դու գնալով վերջանում ես։ 12.06.2022
(Արտաշը շնորհավորում ա Գեղամի ծնունդը) – Բարևներ, շնորհավորանքներ, բարեմաղթանքներ։ 15․06․2022
(Մի անգամ ես ու Լյովը տաք պիվա էինք խմում) (ես) – Էս պիվեն չխմելը ավելի կայֆ ա, քան թե խմելը։
(Մի հատ ֆիզտեխցի աղջիկ դեղերով գնում ա կայարանից) (ես) – Մի հատ դեղի համար ուր էր եկել հասել։ (Գեղամ) – Հա կարող ա հիվանդ ա։ Կարող ա ռակ ունի։ Կարող ա գնացել էր ռակերի համար կոռմ առներ տաներ կերակրեր։ 17․06․2022
(Էդո) – Ապե գիտե՞ք Սարոն խի ա սամաիռոնիա անում։ (ես) – Որ ուրիշները չհասցնե՞ն։ (Էդո) - Չէ, պռոստը դեբիլ ես դու կյանք։ 17․06․2022
(Սպոն դիվանին քնից հելնում ա ու Լյովին բարևում ա) (Արսեն) – Էս ուր ենք հասել, քնից հելնում Լյովին ես տենում։ (ես) – Մարդիկ քնի մեջ են կաշմար տենում, դու քնից հելնում նոր ես տենում։ 17.06.2022
(ես՝ Լյովին) – Մեր դասարանի Արեգի հետ որ դուրս եմ գալիս ֆռալու ինքն էլ քո պես չի խոսում, մենակ ասում ա հա, չէ ու [մեկ մեկ էլ] խնդում ա։ Նույն ձևի էլ երբ որ Արսենն ու ես ենք դուրս գալի ֆռալու ես չեմ խոսում, մենակ ասում եմ հա, չէ ու [մեկ մեկ էլ] խնդում եմ։ Իսկ կա՞ ընենց մարդ, ում նկատմամբ էլ դու ես տենց, ոչ թե ինքն ա քո նկատմամբ տենց։ (Լյով) – Հա, արջը։ 20․06․2022
(ես՝ Լյովին) – Ասա, ինչ ա պետք։ (Լյով) – Սվիդետելստվո ա բռակե։ - Հա բայց դու ամուսնացած չես։ - Ասեմ ավելին, ես բռակ էլ չեմ։ 23․06․2022
(Լյով, էն֊կա֊ի դեմը) – Սարո որ բիլետին ես հասել։ (Սարո) -34։ (Լյով, զարմանում ա) (ես) – Բա չէ, քո պես սաղ օրը նստեմ էս աթոռին, վրեդ փոշի ա դրել արդեն։ 27-28․06․2022
(մամա) – Մա գիտես չէ՞, բժիշկն ասել ա մարդ օրական պիտի 5կմ քայլի։ (Անի) – Դրա համա՞ր ես օրական 14կմ պառկում։ 03․07․2022
(հեռուստացույցով հարցազրույց ա դոդի Գագոյի դնելիք արձանի վրով) (մեկը) – Հայկական եկեղեցին էլ է դեմ արտահայտվել Քրիստոսի արձանը տեղադրելուն։ (մյուսը) – Դե փչացած ժամացույցն էլ օրական երկու անգամ ճիշտ ժամ է ցույց տալիս։
(Արսեն) – Ապեր մի հատ ավետեմ, Սարոն մյուս տարի ուրիշ երկիր ա գնում սովորի։ (Սպո) – Ոնց, բա ես ում պտի մյուս տարի C++ բացատրեմ։ 02․09․2022
(ես) – Ապե էս գյադեն աչքիս գոմիկ ա։ (Արսեն) – Խի արա։ (ես) – Բա տեսել ե՞ք ոնց ա վրես նայում։ 02․09․2022
(Լյով) – Արս մենք ինչ էլ խոսալու ըլնենք դու մեկ ա ինչ ուզում պատմում ես։ 02․09․2022
(Արսեն՝ ինձ) – Ապե խի՞ չես թրաշվում, քոր չի գալի՞։ (Աշոտ, ինքը թրաշով էր) – Է հա քոր ա գալի քորում ենք։ 02․09․2022
(Գնում ենք Կազան, մամա) – Արթուր մի քիչ հանգիստ քշի։ (Անի) – Պա ընենց քշի, որ կարողանանք ապառնիով նախադասություն կազմենք։ 18․07․2022
(Մաման խանութում ինձ մի հատ սառոչկա ա հագցնում) (Անի) – Էս ինչ դոձիկի սառոչկա ա, էսի թող էն Զոհրաբյան Դավիթը հագնի։ 26․08․2022
(sir Areg-Arnold, նույն ինքը՝ Առնոլդ2, Առնոլդ՝ Երևանի ֆիլիալ) – [ֆիզիկայից] PHD – փողոցին հավերժ դատապարտված։ 28․08․2022
(տղերք՝ ինձ) – Էս ու՞ր։ (ես) – Մեղր ու կարագով չայ խմելու։ (ֆիզտեխի Արեգ) – Սասունցի Դավիթն ես, ով ես։ xx.xx.2021
(իսպաներենի առաջին դասին, Արսեն) – Hola ապե։ (ես) – Հազար hola: (Արսեն) – Աստծու hola: 02.09.2022
(Արսեն) – Ապե երեխուս անունը Սկապենկովի անունով եմ դնելու։ (ես) – Այսինքն Արկադի՞։ (Արսեն) – Չէ ապե, Արկադի Բարիսըվիչ Սկապենկով Ժիրայրըվիչ Մալխասյան։
(Մի անգամ, երբ որ Հ․ Արեգը ֆիզիկայի գրքի մեջ տեսավ, որ Կառնոն մի 30-40 տարի ա ապրել) (Արեգ) – Սարո կուզեի՞ր Կառնոյի պես շուտ մեռնեիր, բայց իրա պես խելացի լինեիր։ (ես) – Դե եթե ինձ վիճակված ա ավելի կարճ ապրել, կուզեի։
(ես) – Ապե ուզում եմ մեր սաղ բարեկամների անունները հավաքեմ կոմպի մեջ իրանց երեխեքով թոռներով բան։ (Արսեն) – Կարաս ամեն մարդու անունով պապկա սարքես, իրա մեջ իրա երեխու անունով, հետո դուրս գաս ամենավերևի դիրեկտորիա tree տաս ծառը գծի։
(ես՝ գիշերվա 3-ին տորթ բթվելուց, Արսենին) – Ապե գիտես չէ՞, որ գիշերով քաղցր ուտել-քնելը ռակի բուն ա։ 07․09․2022
(Արսենը իրա ադնակլասնիկի նկարներն ա թերթում, սրտիկներով ու տղա-աղջիկ նկարներ ա բերում ռոմանտիկ) (Արսեն) – Հա ախպեր էդ մոմենտին մի հատ աղջկա էի ուզում, ընգերս խորհուրդ տվեց սենց նկարներ քցեմ։
(Էդո, ինձ) – Տեր Սարո բեր աջդ պաչեմ։ (ես) – Արա ես լրջով հեսա դուրս եմ գալու ավտոյի տակ ընկնեմ։ (Էդո) – Էդ ավտոն կօրհնվի։ 10․09․2022
(ես) – Էդո գիտե՞ս ես քո որ հումորներն եմ ամենաշատը սիրում․ որոնք որ չես անում։ 11.09.2022
(Սպո) – Սար տեսա՞ր ոնց Արսենին ջախջախեցի թենիսով 21-ով 7 հաշվով։ Համեմատության համար ասեմ, որ էդ նույնն ա, ինչ որ Լե Մանշի գոնկում պորշեի հիպերքարի ու GT3-ի անցնելու ժամանակը։ 13․09․2022
(Էդո, ինձ) – Սարո մատս քաշի։ (քաշում եմ) (Էդո՝ տռում ա) (անցնում ա մի քանի օր) (Էդո, ինձ) – Սարո մատս քաշի: (չեմ քաշում) (ես) – Քո մատը քաշելը լավ չի վերջանում, օդը ծանրանում ա։ (Էդո) – Խի արա բնական գազ ա։ (ես) – Սենց ասեմ, Եվրոպայում դու հենց հիմա պահանջարկ ունես։ Երկրորդ համաշխարհայինի վախտ հրեաներին լցնում էին սենյակները ու քո մատը քաշում էին։ (Էդո) – Վոփշեմ իմ մատը դրանում խառն ա եղել էլի։ 13․09․2022
(Լյովը անցնում ա) (Գեղամ, Լյովին) – Արա խի՞ չես պատասխանում որ գրում եմ։ (ես) - Լավ ա գոնե բարևում էլ ա։ (Գեղամ) – Հա էլի լավ ա չի անցնում ասում էս ով ա։ (Լյով՝ Գեղամին) – Ի՞նչ կա, խի՞ էիր գրել։ (Գեղամ) – Կարոտել էի։ (ես) – Ինքը մենակ մի հոգու ա թողում իրան կարոտի, էն էլ էդ մի հոգին չի օգտվում էդ հնարավորությունից։ 17․09․2022
(ես) – Լյովը ուռած ա վրես, էս մի ամիս ա չի խոսում հետս։ (Գեղամ) – Իմ հետ էլ չի խոսում։ (ես) – Ուրեմ քո վրա էլ ա ուռած։ (Գեղամ) – Լյով կարող ա՞ հուավեյում ուռում բան եք անում։ 17․09․2022
(Սպոյի հետ լիֆտի մեջ ենք, հայելուն եմ նայում) (ես) – Ի՞նչ անեմ, բոմժի պես դասի գնամ, հետո գնամ մազերս կտրե՞մ, թե՞ գնամ մազերս կտրեմ, հետո նոր բոմժի պես դասի գնամ։ 19․09․2022
(Սպոն Արսենին ասում ա, թե բանակ եղած վախտ ինչի մասին էր մտածում) – Պատկերացրու Բարսելոնայում եմ, ծովափին մի հատ ռեստորանում, մի հատ շագանակագույն մազերով աղջկա հետ նստած, գիշեր ա, էն որ երկինքն արդեն մուգ կապույտ ա, ֆոնում երաժշտություն ա գնում, իսկ մենք գինի ենք խմում, ու, /*պաուզա*/ փլավ ենք ուտում։ xx.09.2022
(Մակում նստած բան ենք ուտում) (ես) -Որ մինչև էս հաց ուտելու վերջը ոտով եկողներ գտնվեն, թող երկու հատ օդ կրակեն։ (Աշոտ) – Իմ մոտ վերջին պատրոնն ա։ 18․09․2022
(deep learning-ից ենք խոսում, Սպո) – Ես որ բանակում էի պապան սովորել էր նեյրոնային ցանց գրել։ (ես) – Փաստորեն պապադ քո բանակում եղած ժամանակը ի զուր չի ծախսել։ 30․09․2022
(Մանե) – Արմատի տեղը մեր խաղը ջնջել էին, իսկի թրաշից էին ջնջել։ (ես) -Թրա՞շը ինչ ա։ (Մանե) – Դե րիսայքլ բինը էլի։ 24․03․2023
(ես) – Որ հումոր ես անում ու մի հոգի ա խնդում, ոնց որ լուծումը մի թեստն անցնի մնացածը չէ։ <01․12․2021
(ես) — Կայֆավատի կռուգ սխաձիմսծին․ երբ որ կայֆավատ ես ըլնում մեկի վրա ու ինքն էլ խնդում ա, ուրեմն կայֆավատը սխադյաշիյսյա ա, եթե ջղայնանում ա, ուրեմն ռասխաձյաշիյսյա ա, իսկ եթե լռում ա, ապա ոչինչ չի կարելի ասել կայֆավատի սխաձիմոսծի մասին։ <09․12․2021
(Գեղամը մայնքրաֆթ ա խաղում) (ես) — Գեղամ էս մարգդ տարին քանի՞անգամ ա բերք տալի։ 23․09․2022
(Սպո) — Սար դու կինոներ նայում ես՞։ (ես) — Թե՞ ես էլ եմ աբզոռներով բավարարվու՞մ։ (Սպո) — Թե՞ մենակ Արսենի տեսած աբզոռների պատմածով ես բավարարվում։ 25․09․2022
(բոտալկում ենք) (Աշոտ) – Կարա՞ք ասեք որն ա էս սենյակի ամենակեղտոտ տեղը։ (մենք) — ---։ (Աշոտ) – Էս դռան ռուչկեն։ 25․09․2022
(Գեղամ) — Ախպեր Զվարթնոց չհասած աջի վրա մի հատ բասեինով տեղ կա հանգստանալու, գինը 18000։ (Էդո) – Ախպեր աերոպորտ ամեն ինչ թանկ ա։ 27․09․2022
(ես) — Լյով գիտես չէ՞, մեր կաֆեդռա մի հատ առարկա ենք անցնում՝ теория гиперграфов, որ 5 բալ մենակ պասիշենիներն արժեն։ (Լյով) — Ինչ լավ ա էդ առարկան իմ մոտ չկա։ 08․10․2022
(Աշոտ, ձենյ կարյերիին սեղան քաշքշելուց) — Ես ինձ երբեք տաջիկ չէի զգացել։ <28․10․2022
(ես՝ Արսենին) — Ապե ես աթեիստներին մոխրագույն եմ տենում։ (Արսեն) — Իսկ ես ապե ֆունկան իմացողներին լուսավոր եմ տենում։ <28․10․2022
(մի հատ սաղ ջանը տատու արած աղջիկ ա անցնում) (Արսեն) – Էս աղջիկը ոնց որ սևագիր լիներ։ <29․10․2022
(Սպո) — Էն օրը Միշան, Արինան ու ես նստած էինք։ (պերեբիվատ եմ անում) — Մուժսկոյ, ժենսկիյ ու սրեդնիյ ռոդից մեկական ներկայացուցիչներով էլի։ <30․10․2022
(Գեղամ՝ ինձ) — Պոլոդ լավն ա։ (ես) — Էս շուտվանից ունեմ։ (Գեղամ) — Դե ուրեմն շուտվանից ա լավը։ 31․10․2022
(ես) —Տղու վրից պտի քրտնքի հոտ գա։ (Էդո) — Փչե՞մ քրտնքի հոտով անտիպերսպերանտս։ *գրանցում եմ* (Էդոն՝ էսի կարդալուց) — Հա բայց ես տենց չեմ ասել, դու փոխում ես պատմությունները Խորենացու պես։ (ես) — Հա ուղղակի չեմ հիշում։ (Էդո) — Խորենացին էլ էր տենց կռուտիտ ըլնում։ 02․11․2022
(Էդո) — Սար դու որ ամուսնանաս մարտի 8-ից ապրիլի 7-ը ի՞նչ ես անելու։ *ես ինչ-որ բան եմ ասում* (Էդո) — Պտի ասեիր էկանոմիա։ 02․11․2022
(ես` Արսենին) — Ապե ես ոնց որ Ադրբեջանն ըլնեմ, դու Հայաստանը, քո բոյն էլ Ղարաբաղը։ Ես քո բոյը չեմ ճանաչում էլի։ <2022
(ես, Արսենը, Լյովը նստած ենք) (Արսեն) — Մարգոն ինչքան ա տրվում անձնականին, դասի մասին վաբշե չի մտածում։ (ես) —Ես չեմ հասկանում տենց մարդկանց։ Օրինակ ես աթեիստներին մոխրագույն եմ տենում, դու ֆունկան իմացողներին լուսավոր ես տենում ... (Արսեն) — Ես տենց մարդկանց ակնոցներով եմ տենում։ 20․11․2022
(Արսեն) — Արա Անգլիա-Ուելս խաղը գիտե՞ք ոնց որ ինչ լինի, ոնց որ հայաթով հավաքված ըլնեն սպասեն, որ ուրիշ հայաթից պտի գան ֆուտբոլ խաղաք, չեն եկել, բաժանվում եք ձեր մեջ խաղում եք։ 30․11․2022
(Էդո) — Հլը նայեք ինձ ինչ մաշինկա եմ առել։ (Աշոտ) — Լավ էլ նայում ես քեզ։ Դու Զատիկին քեզ ձու էլ կառնես։ <30․11․2022
(իմ մետապռոգի դասատու Санду Роман) — Непонятно новичкам, неприятно старичкам. 02.12.2022
(ես) — Առանց C++ իմանալու տկլոր գնացի մետապռոգի։ (Աշոտ) — Տկլոր գնացիր, տաք-տաք հագնված, կուռտկով, գլխարկով դուրս ես գալի։ 05․12․2022
(Արսեն` Էդոյին, գիշերը քնելուց) — Խի՞ չասիր մի հատ նաուշնիկ բերեք, զահլեքդ չտանեմ։ (Էդո) — Արա ես երբ եմ ձեր մասին մտածել։ 10․12․2022
(Санду Роман) — Есть пишущие на Go? Нет? Даже не знаю, это хорошо или плохо. Наверно хорошо, потому что нужно писать на плюсах. 13․12․2022
(ես) — Էս տրինաշկեն ինչ հեռու ա։ (Լյով) — Ձեզ հեսա տանելու են տրինաշկա։ (ես) — Էդ ինֆորմացիան հաստատ ա՞։ (Լյով) — էդ ինֆորմացիա չի, էդ անեծք ա։ 26․01․2023
(Լուսի) —Բա Սար ջան շաբաթը երկու օր ստեղ եմ աշխատում, երկու օր ընտեղ։ Քեռիդ ձեռ ա առնում, ասում ա կարաս էն մի օրն էլ տաքսի քշես։ 27․03․2023
(Աշոտ) —Ուզում էի տելեգրամի բոտ գրեի, էն էլ հավես փախավ։ (յիս) — Հավեսիդ նկարը տպի խփի պատին, տեսնողներին էլ պարգև խոստացի։ 12․04․2023
(երբ որ ես մի ամիս Հայաստան էի) (Արսեն՝ ինձ) — Ապեր, բա քո գերմաներենը ոնց կլնի, դու որ ոչ մի դաս չէիր բացակայում։ Ես ինչքան հիշում եմ դաժե դասատուն քեզնից մի հատ պակաս էր ներկա եղել։ 10․04․2023
(Արսեն՝ ինձ ու Լյովին իմ ձևերն ա անում) – Նյիետ, նյիետ, մի նյիե բռալի, մի նյիե բռալի, կագդա նայձյոմ, ամյիզածելյնո սաաբշյիմ։ (Լյով կամ Արսեն) – Արա Նվերը ինչ սխալ պահի ա եղել սխալ տեղում։ (յիս) – Նվերը երբ ա ինձ լավություն արել։ (Արսեն) – Ոնց երբ, որ բացեց էն կոմպի մաքրելու պարագաները, թողելու էիր ժամկետը անցներ։
(Համոն իմ բազան նայելուց տենում ա Ալլային Զայցեվա) — Հա էսրան գիտեմ։ (ես) — Ի՞նչ գիտես իրա մասին։ (Համո) — Դե էսի մեր չատի all անողն ա։ 02․05․2023
(ես կանչում եմ Լյովին տուռնիկ, չի ուզում գա, բայց համ էլ ուզում ա գա; մի քիչ հետո մի հատ էլ եմ կանչում) (Լյով) — Լավ էլի Սարո մի տար զմեզ ի փորձություն։ 02․05․2023
(Համոն պատմում ա, թե ոնց մեր կուրսի Կառատկով Մակսիմը լուծել ա իրա ընկերուհի Անիի դիսկրետի խնդիրը) — Արա սաղ գիշեր հարցեր էի տալի, որ հուշեր լուծեի, վերջը առավոտվա 8ի կոմերը հազիվ եղավ։ Սաղ գիշեր չթողեցի քնի էդ հարիֆը։ (ես) — Բա իրան ինչ որ մի բանով շնորհակալ եղա՞ր։ (Համո) — Ասեցի մերսի, կարաս քնես։ 16.05.2023
(Համո՝ ինձ ուղղելով իրա սիգարետը) — Հոտ քաշե՞ս։ (ես) — Չէէ, քիթս բռնված ա։ 01-02․06․2023
(աերոպորտում) (աշխատող) — Մի հատ էս սումկեն կտեղավորե՞ք ընտեղ (ու ցույց ա տալիս էն երկաթե կոնստրուկցիան)։ (պապա՝ տեղավորելուց հետո) — Է տեղավորեցինք, բայց սաղ խմորեղենը լղճեցինք։ (աշխատող) — Վա՜յ, էդ խմորեղենը ուտելուց ինձ կհիշեն։ (պապա) — Թե որ ուտեն։ 15.04.2023
(Արսեն) — Արա դու ինչ նյութապաշտ ես։ (ֆռում ա Լոյվին) — Գիտես չէ՞, չի թողում հեռախոսը սեղանին դնենք։ Ասում ա էն օրը հոր հետ կռիվ էր անում, որ կոմպը կուխնու սեղանին չդնի։ (Լյով) — Բա էն օրն էլ ինձ ասում ա հեռախոս բռնելուց մատդ կամեռային մի դիր։ (ֆռում ա ինձ) Մի հատ տուփ առ, հեռախոսդ մեջը դիր։ (Արսենն ու Լյովը տենում են, թե ոնց եմ էս գրում) (Արսեն) — Գրում ա արա, էս ինչ ա անում։ (Լյով) — Յախք։ (Արսեն) — Սարո դու ե՞րբ ես գնում։ 22․04․2023
(Ռուբոն ժամը կորցրել ա, մի հատ ախռանիկ մոտենում ա սաղին Ռուբոյի նկարն ա ցույց տալի, ասում ա ճանաչում եք, թե չէ։ Որ հային մոտենում ա ասում են չենք ճանաչում։ Մեկ էլ ախռանիկը ասում ա ժամն ա կորցրել էլի, որ մարդիկ ուրիշ բան չմտածեն ու Էմիլին ա ցույց տալիս) (Էմիլ) — Հաա, մի վայրկյան, ոնց որ հիշեցի։ (պաուզա) Չէ, լավ չեմ ճանաչում։ <2023
(Տղերքով ГК նստած բլոտ են խաղում։ Մեկ էլ ախռանիկը գալիս ա ասում ա դու, դու, դու, դու արեք ցած։ Սաղ սկսում են կռուտիտներ առաջարկել, մեկն ասում ա եկեք ասենք, որ էսի ազառտնի խաղ չի, մեկն ասում ա եկեք ասենք, որ մաթեմատիկական խնդիր էինք լուծում, մեկ էլ Ռուբոն) — Ապե նստեք շարունակենք էս բլոտը էլի։ 26․04․2023
(Լյովը իրանց բլոտի խաղի նկարներն ա նայում) (Լյով) — Արա էս նկարը որ շուտ տեսած լինեի … (ես) — Արջը հմի քո հետ կլնե՞ր։ (Լյով) — Չէ, բոյը կապուտ կխոսայի։ 29․04․2023
(ես, Լյովը ու Գեղամը Միրատորգից բրդուճներ ենք առնում ու տաքացնում ենք միկրավալնովկում; ես մեկուկես րոպե միացրեցի, Լյովը գժվավ; ինձ են սպասում սաղ) (ես) — Ես մառոժնի էլ կվեկալեի, բայց Լյովը չի սպասի էդ էլ տաքացնեմ։ 30․04․2023
(խոսքի մեջ մեկը ասում ա կակաշ; էդ մոմենտին Վովան Կակաշիի տեխնիկայի ձևերն ա անում) (Հրաչ) — Արա ախպեր մի արեք էլի տենց բաներ [ամոթ ա]։ (ու ձեռները հետ պահած Նառուտոյի պես վազում ա) 04․05․2023
(Համոն պատմում ա, թե ոնց են մի անգամ դասարանցու հետ կռան մագլցել զապրետնի զոնայում ու թե ոնց ա պահակը բռնել իրանց) (Համո) — Արա հիմա էս պահակը ասում ա վոբշեմ մլիցա եմ զանգում գան ձեր հարցերը լուծեն։ Ասում ենք հոպար ջան ինչ ես ուզում անենք էլի, թող գնանք։ Արա մեկ էլ ասում ա հեսա ձեր ծնողներին եմ զանգելու։ Ասում ենք խնդրում ենք էլի, մլիցա զանգի։ 04․05․2023
(Արսեն) — Չգիտեմ ինչով զբաղվեմ։ (Վովա) — Գիրք կարդա։ Պատկերացնում ես, որ մի հատ աղջիկ տեսնի գիրք ես կարդում։ (ես) — Ավելի լավ ա բան չանի, քան գիրք կարդա։ (Արսեն) — Հա էլի։ (Լյով՝ Վովային) — Իսկ ինչ գիրք կարելի ա կարդալ։ 05․05․2023
(Արսեն) — Ես մի 7 հատ երեխա եմ ունենալու։ (Հրաչ) — 2 հատ բլոտի սաստավ ա։ 08․05․2023
(չատ ռուլետկում 3 հատ աղջիկ են ռաստվում, ես, Արսենը, Անդոն, Համոն էլ մեր մոտից ենք երևում) (Համո) — О, мы можем делать фотку 3 на 4. 08.05.2023
(Մի հատ հաստ պռոշներով գյադա ա երևում չատ ռուլետկում) (Անդո) — У вас очень красивые губы. 08.05.2023
(Համոն ու Ռուբոն պտի գնան իսպաներենի զաչոտի, բայց բան չգիտեն) (Համո) — Քել մի հատ բամբաներկա առնենք, երկուսով տանենք։ (Ռուբո) — Արա բա որ պերեսդաչա քցի։ (Համո) — Արա դե որ պերեսդաչա քցի մենք կուտենք։ 20․05․2023
(մարդ պահել-գուշակելու խաղն ենք խաղում) (Արսեն) — Պոչատ աղվեսն ա՞։ (ես) — Չէ ապե, քո հետ կապ չունի։ (Արսեն) —Տերն ու ծառան ա՞։ (ես) — Չէ ապե, Լյովի ու Հրաչի հետ էլ կապ չունի։ 20․05․2023
(Էդո՝ Արսենին) — Կարա՞ս ինձանից դու C++-ի քննություն վերցնես։ (Արսեն) — Արա դե չէ էլի, հայ ենք։ (Էդո) — Էդ ո՞նց ա ռուսները ռուսներից վերցնում են, հայերը հայերից չի լինի։ <22․05․2023
(ես՝ քննությանս նախորդ օրը) — Արա վաբշե բան չգիտեմ, վիճակս ոռի ա։ (Արսեն) — Որ էկզամենատորը հարցնի ի՞նչ էիր անում, որ չէիր սովորում, կբացես onlinepianist.com֊ը, կասես նաուշնիկի էս մեկը հագի ու կսկսես․ հա վայ սենց չէ, մի րոպե, հա սենց էլ չէ․․․ 22․05․2023
(Արսեն) — Մեր մոտ [Մարտունի] ա-ին օ են ասում։ (Նվեր) — Բա անանասին ինչ եք ասում։ (Համո) — Ախպեր մեր մոտ անանաս չկա։ 24․05․2023
(պարսիկ Մասուդի հետ հաց ենք ուտում) (Նվեր՝ Արսենին) — Можно электронку? (Արսեն՝ Նվերին) — Try it in English. (Նվեր) — Can you kiss my … 26.05.2023
(ես սոկ եմ խմում, Ռուբոն՝ պիվա) (Համո) — Դե ես էլ իմը խմեմ (ու սումկից շամպունն ա հանում)։ 27․05․2023
(մատչ վեկա ա գնում, Գեղամը կանգնած ա դաշտի մյուս կողմում; Համոն ռուպռը վեկալում ա ու դրանով սաղ բալեշիկների ձեների վրա) — Ա Գեղամ, կովերս մոտդ ե՞ն։ 28․05․2023
(Էդոն գալիս ա տղերքին ասում ա իրա ժակետը քցեն իրանց մոտ) (Նվեր) — Արա ախպեր, եթե դուք հլը էսքան ժամանակ չեք ջոգել, Էդոն ինչ ասում ա պարտադիր չի անեք։ 01․06․2023
(Հրաչը բան ա ասում, Էդոյին ա ցույց տալիս ու անունի փոխարեն ասում ա մեր ախպերը) (Նվեր) — Արա էս անունը մոռացել էի՞ր։ (Էդո) — Արա դու իմ անունով պտի երդվես, ոչ թե անունս մոռանաս։ (Նվեր) — Էդոյի արև երեկ գնացել եմ Երևան, հետ եմ եկել։ (Հրաչ) — Էդոյի արև ձեզ չեմ քցում։ 01․06․2023
(Հրաչ՝ Համոյին) — Ապերь, դու իմ հարսանիքին գալու ե՞ս։ (Համո) — Դե եթե կանչես, կգամ։ (Հրաչ) — Բայց 5000 ռուբլ պտի տաս, գիտես չէ՞։ (Համո՝ արհամարհական տոնով) — Հա կտա՜նք արա, 5000-ի եղածը ինչ ա։ Հրավիրատոմսերի վրա գրի պերեվոդ պա նոմեռու, ախռաննիկներիդ էլ ասա չեկերով ներս թողեն։ 01․06․2023
(Паничкин՝ Алёшин-ին) — Как тебе курс ТФКП? Оцени курс от 1 до 10. (Макс) — i. 30.05.2023
(Հրաչ) — Լյով, type-C ունե՞ս։ (Լյովը ման ա գալիս) (Հրաչ) — Եթե չունես, ասա իմը հանեմ։ 03․06․2023
(նստած ենք ես, Լյովը, Արսենը, Անդոն էլ բանան ա ուտում) (ես) — Մարդիկ ի՞նչ կմտածեն որ տենան 3 հատ ֆիվտ ու մի հոգի էլ բանան ուտելուց։ (Արսեն) — Կմտածեն 4 հատ ֆիվտ։ 05․06․2023
(Աշոտն ու Արսենը իմ սեղանի պնդուկից են ուտում) (ես) — Ապեր ստեղ չամիչ էլ կա։ (Աշոտ) — Ես չամիչ չեմ ուտում, (պաուզա), առանց բրինձ։ 15.06.2023
(ես) — Էդ կովկասցիների համար հալվող ռուս աղջիկը հորինված կերպար չի՞։ (Անդո) — Ապե լավ էլի, ինձ թվում ա նորմալ ռուս աղջիկն ա հորինված կերպար։ xx.05-06.2023
(մի հատ նեգր ա անցնում) (Համո) — Մի անգամ ֆուտբոլի վախտ սրան նենց պադկատ արեցի սպիտակել էր։ 04․06․2023
(Մանչեստր սիթի-Ինտեր խաղն ենք նայում) (ես) — Էս Մանչեստրի վռատարը խի ա շարֆ տատու արել վզին։ (Գեղամ) — Որ չմրսի։ 10․06․2023
(Աբել) — Սարո դու կիմանաս էն աղջիկը ով ա (Նատալիան)։ (ես ուղարկում եմ իրան իրա պրոֆիլը) (Գեղամ) — Սարո էսի էն աղջիկը չէ՞ր, որ երեկ ինձ ասեցիր։ (Աբելը թեքվում ա ինձ) — Ի՞նչ կա ընկերուհուս հետ։ 11.06.2023
(Արսենի ամանի մեջ լիքը կարտոլ ա լցրած) (Արսեն) — Էս ամանից երևում ա, որ Ռուսաստանի միակ դաշնակիցը Բելառուսն ա։ 12․06․2023
(Ռուբոն ինչ-որ աղջկա նկար ա նայում) (Ռուբո) —Ըհը, սրա անունը Ձիանա ա։ (Լյով) — Ծանոթանալուց կասես ես էլ Էշվալոդն եմ։ 12․06․2023
(ես՝ Արսենին) — Ջոգում ես, Աստված մի հատ Աբրահամին ասեց տղուդ ինձ զոհի, ասեց դուք իմ ժողովուրդն եք։ Նույն հաջողությամբ կարար Հայկ նահապետին ասեր։ (Արսեն) — Ապե իմ ջոգելով դու նենց անջիգյար ես, որ կարար քեզ էլ ասեր։ 13․06․2023
(Հրաչը բան ա պատմում) (Ռուբոյին ա նայում) — Ախպեր այ սենց եժեվիկաներ կային։ Եժեվիկան գիտես չէ՞ որն ա, մոշ։ (Թեքվում ա Վովային) —Մոշը գիտես չէ՞ որն ա, եժեվիկա։ 13․06․2023
(վիդեոյի մեջ կապիկին բանան են տալիս, բայց չի վերցնում) (Աբել) — Էդոն էլ ա սենց։ Ուտելիք ես առաջարկում, ասում ա չե, բայց մտքում արդեն ուտում ա։ 15․06․2023
(տղերքը հավայի դուրս են տալի, Էդոն էլ խմում ա) (Տելո) — Ապե խի ա խմում Էդոն, բայց հարբում եք դուք։ 15․06․2023
(Արսեն) — Նվերը գիտե՞ս ինչ մարդ ա, որ իրա վերջին 1500 ռուբլին կտա իրան 1500 ռուբլիով բումաժնիկ կառնի։ 17․06․2023
(պատի վրա ալիք ա նկարած) (Արսեն) — Կարա՞ք ասեք, էսի որ ալիքն ա։ (Անդո) — Շանթ։ 18․06․2023
(Խանութի դեմն սպասում ենք) (Անդո) — Հրաչ ուտելիքդ վեկալ էդ կնգանից հելնենք։ (Հրաչ) — Չի տալի ախպեր։ (Անդո) — Հա էդ ջոգեցինք, դու ուտելիքդ վեկալ։ 21․06․2023
(Լյովի շորին BMW ա նկարած) (Աբել) — Էս BMW ե՞ս հագնում։ (Լյով) — Հա։ Մարդիկ BMW են քշում, ես BMW եմ հագնում։ 21․06․2023
(Լյով՝ Հրաչին) — Էդոն ավելի շատ գործ ա արել առաջին կուրսեցիքին միավորելու համար, քան թե դու։ xx.05-06.2023
(ես՝ Աշոտին) — Տես իմ տինկոֆի քարտի կոդը 000 ա։ (Աշոտ) — Իմն էլ 812։ (ես) — Հավանականությունը 1/1000 էր, որ ինձ էդ կընկներ։ (Աշ) — Իմն էլ էր էդքան։ 27․06․2023
(Նվերը վիդեո ա քցում որ Հրաչի հետ ա) (Գեղամ) — Ա դու էլի էդ թոփալի հետ ես՞։ (Հրաչ) — Թոփալը մեջքիդ զառ ա քցում։ 14․07․2023
(Արսեն՝ ինձ) — Մինչև քեզ ճանաչելը ես գիտեի թե քո պես մարդիկ հորինված կերպարներ են։ 25.08.2023
(ես) — Ծրագրավորողը լավ գուգլել իմացող մարդն ա, ֆիզիկոսը լավ կռուտիտ ըլնող մարդն ա, իսկ մաթեմատիկոսը ․․․ (Էրեջ) — Իսկ մաթեմատիկոսը լավ պարապ մարդն ա։ 06.09.2023
(օձերից ենք խոսում) (Լյով) — Դե պապիս էլ ա օձ պահում։ (տղերք) — Բա խի։ (Լյով) — Դե պապիս սիրում ա կենդանիներ պահել։ 02․07․2023
(Աշ) — Նոյը որ կենդանիներ հավաքի պտի ֆիզտեխից ամեն մեկին առանձին վերցնի։ 04․07․2023
(պապա՝ հյուրերին) — Գիտե՞ք ինչ եմ անում։ Գիշերով հելնում եմ քայլելով գնում եմ Պրասպեկտ հետ եմ գալիս։ (Տիգրան Թալինի) — Ես էլ, սուտ չասեմ, ամեն իրիկուն, դաժե մի քանի անգամ զալից կուխնի եմ գնում ու հետ եմ գալի։ 05․07․2023
(ես հիշում եմ հավի գրիլի ու ֆիզիկոսի մասին անեկդոտը) (Էրեջ՝ ինձ) — Դու գիտե՞ս ինչն ա ընդհանուր քո ու հավի գրիլի մեջ․ երկուսդ էլ առավոտից իրիկուն կռուտիտ եք ըլնում։ 11․07․2023
(Հաղպատում, արդեն գնում ենք) (պապա) — Ով ինչ չարեց որ ուզում էր աներ թող անի, որ գնանք։ (Շաքրո) — Ես ավտոյի մոտ չեմ գնացել, գնում եմ։ 16․07․2023<
(Իշխան, հեռախոսով խոսում ա Անիի հետ) — Գնում ենք Ծիծեռնակաբերդ։ (Անի) — Թե՞ Սարդարապատ։ (Իշխան) — Տո չէ, սարդ ենք ինչ ենք գնանք Սարդարապատ։ 04․11․2023
(Իշխան) — Ես փշաքաղվում եմ դեղձից։ (պապա) — Մենք դեղձի սաղ փշերն արդեն քաղել ենք։ 05․11․2023
(գործի տեղ) (Աշոտ) — Քննության ժամանակ ամենակարևոր բանը ո՞րն ա։ Որ դուրս չգաս քո վրա։ 10․11․2023